Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու «Գծի հետև» թաղամասում ընտրություններն անցնում են ջիփերի ու ագրեսիվ կանանց ուղեկցությամբ (ֆոտոշարք, տեսանյութ)

Հոկտեմբեր 02,2016 14:26

Գյումրու որոշ թաղամասերում ՏԻՄ ընտրություններն անցնում են բավական լարված, հատկապես  քաղաքի ծայրամասային հատվածներում, որոնք  աչքից հեռու են, օրինակ՝ Մուշ թաղամասում, այսպես կոչված «Գծի հետև» վայրում մարդկանց մեքենաներով ու «գազելներով» հասցնում են ընտրատեղամասեր, մի բան էլ ներկա-բացակա անում։ Նախընտրական որոշ շտաբներ, օրինակ՝ ԳԱԼԱ-ն, Հայկական վերածնունդն» արդեն իսկ ահազանգեր են ստացել բաժանվող ընտրակաշառքի մասին։

yntrutyun12

Մենք եղանք Գյումրու Երկաթգծի կայարանի հետնամասում գտնվող Վազգեն Առաջինի անվան թիվ 27 դպրոցում տեղակայված թիվ 34/70 ընտրատեղամասում։ Այստեղ անասելի ակտիվություն էր նկատվում․ նախ ընտրատեղամաս մտնելու մեծ հերթ էր գոյացել,  ընտրատեղամասի դիմաց հսկողություն էին սահմանում թաղի տղաները, մեծ թվով մեքենաներ կային կուտակված․ մարդկանց ընտրատեղամաս էին հասցնում ջիփերով։ Մեր՝ այս  ընտրատեղամասի դիմաց գտնվելու պահին անգամ մի «գազել» կանգնեց՝ ընտրողների մեծ թիվ ապահովելով։

yntrutyun11

Ինչպես մեզ հետ զրույցում ներկայացրեց ԳԱԼԱ կուսակցության ներկայացուցիչ Հերմինե Մկրտչյանը, այս թաղամասի երկու ընտրատեղամասում էլ ընտրությունները դեռ չմեկնարկած անասելի ակտիվություն է նկատվել։ «Ընտրատեղամասերը դեռ չբացված, առավոտյան ժամը 8-ից ընտրողներին մեքենաներով  բերել-շարել են, որպեսզի ընտրատեղամասերը բացվեն ու անմիջապես նրանք մտնեն։ Բոլորիս հայտնի է, թե ովքեր են «Բալասանյան դաշինքի» ներկայացուցիչներն են։ Մի քանի անգամ դիմել ենք ոստիկանության միջամտությանը, որովհետև ներսում գտնվող մեր վստահված անձիք արձագանքել են, որ չափից մեծ կուտակումներ են ներսում, իսկ մենք գիտենք, երբ ընտրողների թիվը 15-ը գերազանցում է, չի թույլատրվում ներս մտնել։

yntrutyun10

Դրսում էլ մեծ կուտակումներ են։ Անգամ տեղեկություններ ստացանք, որ այս դպրոցի դիմացի բնակարանում ընտրակաշառք են բաժանում, բայց չնշվեց, թե որ թեկնածուն է բաժանում , բայց եթե  ակտիվ են այն անձիք, որոնք ներկայացնում են «Բալասանյան  դաշինքը», ուրեմն կարելի է  ենթադրել, թե ովքեր են բաժանողները։ Քիչ առաջ էլ շարժ նկատվում էր «Բալասանյան դաշինքի» Գծի հետևի շտաբում, երբ մոտեցա, դուռը փակեցին, երբ այս հարցերը կարգավորեցին, հիմա դուռը բացել են», -ասաց Հերմինե Մկրչտյանը։

Հերմինե Մկրտչյանը  նաև ասաց, որ Սամվել  Բալասանյանը իր հույսը դրել է ագրեսիվ կանանց վրա,  որոնք գալիս են, խոչընդոտում են թե՛լրագրողների, թե՛ իրենց աշխատանքը։ Հերմինե Մկրտչյանի խոսքի վրա  մի կին եկավ ու սկսեց վիճաբանել նրա հետ՝ սկսեց գոռգոռալ, անպատվել նրան, թե ԳԱԼԱ-ն հանում է իրենց թաղի անունը, ավելորդ բաներ է  խոսում։ Երբ մենք այդ կնոջը հարցրինք, թե ո՞վ եք դուք, ո՞վ է ձեզ ուղարկել, կինն ասաց․ «Ես թաղի բնակիչ եմ, պիտի հսկեմ, որ մարդկանց թողնեն գան ընտրության»։

yntrutyun8

yntrutyun1 yntrutyun2 yntrutyun3 yntrutyun4 yntrutyun5 yntrutyun6 yntrutyun7

https://www.youtube.com/watch?v=tAqDrtrr1CI

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31