Արձագանքելով ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար, «Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավար կազմի ներկայացուցիչ Հեղինե Բիշարյանի այն հայտարարությանը, թե ՀՀԿ-ն ընտրակաշառք է բաժանում բոլոր տեղամասերում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Չեք մտածում, որ նման բան չի կարող լինել: Բա ինչով պետք է զբաղվեն իհարկե շանտաժով: Մենք ենք բոլորին հանձնարարում, որ նման երեւույթները բացառվեն: Նման բան չի կարող լինել: Մեզ մոտ էլ ուրիշ ինֆորմացիա է, որ այլ մարդիկ են զբաղվում նման երեւույթներով Հանրապետական կուսակցությունը փող բաժանելու կարիք չունի»:
Ի միջիայլոց, արդեն Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ հերթապահ աշխատանքային խմբեր են գործուղվել Գյումրի և Վանաձոր քաղաքներ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ