Հայաստանի շախմատի ակադեմիայում մեկնարկում է «Երեւան Օփեն» շախմատի անդրանիկ միջազգային մրցաշարը, որին բացի Հայաստանից մասնակցում են Բելառուսի, Չեխիայի, Հնդկաստանի, Իրանի, Նիդերլանդների, Ռուսաստանի, Թուրքմենիայի, Ուկրաինայի, Իսրայելի 137 շախմատիստներ: Հայտ ներկայացնողներից 21-ը գրոսմայստեր է, 9-ը՝միջազգային վարպետ, 1-ը՝ կանանց գրոսմայստեր:
Մրցաշարի պաշտոնական կայքից տեղեկանում ենք նաեւ, որ 137 մասնակիցներից Հայաստանը ներկայացնում են 103-ը, ինչը մեր փորձառուների համար մարզավիճակ պահպանելու, իսկ երիտասարդների համար միջազգային մրցափորձ կուտակելու լավ հնարավորություն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ