«Հայկական ժամանակը» Վանաձորի թիվ 30/45 ընտրատեղամասի հարեւանությամբ գտնվող ոստիկանության մասնաշենքի դիմաց նկատել էր Ոստիկանության պետի տեղակալ Անուբախ Համբարյանին, որը խուսափել էր հարցերի պատասխանել: Աղբյուրը տարակուսանք էր հայտնել, որ պարոն Համբարյանն անձամբ է հանրային կարգ իրականացնում Վանաձորում:
ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանն այս առիթով Aravot.am-ին փոխանցեց. «Դա նորմալ է, ոստիկանության բոլոր ծառայողները ներգրավված են ընտրություններում հասարակական կարգի ապահովմանը, եւ բնական երեւույթ է»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ