Սեպտեմբերի 2-ին, ժամը 04.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիչինայի փողոցի թիվ 4 տան բակում այրվում է պահեստավորված անասնակեր:
Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը:
Հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս-1» աստիճան:
Կարդացեք նաև
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.55-ին, մարվել՝ 07.08-ին:
Պարզվել է, որ Տիչինայի թիվ 4 տան բակում այրվում է մոտ 1100 հակ անասնակեր (սեփականատեր Ջ. Թ.):
Հրշեջ-փրկարարները անասնագոմից դուրս են բերել 13 խոշոր եղջերավոր անասուն:
Կանչի վայրում երկու մարտական հաշվարկ իրականացնում է հերթապահություն՝ մինչ մասնավոր հատուկ տեխնիկայով քանդման աշխատանքների ավարտը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
ՀՀ ԱԻՆ