Այսօր` հոկտեմբերի 2-ին, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի 377 համայնքներում` այդ թվում նաև Գյումրիում և Վանաձորում, անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
Առավոտյան` ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 837 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին:
ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայություն