Խանտի Մանսիյսկում շախմատի աշխարհի պատանեկան առաջնության ավարտին մնաց երկու տուր:
Հայաստանցի 16-ամյա միջազգային վարպետ Հայկ Մարտիրոսյանը այսօր նույնպես ոչ-ոքի արեց եւ 8,0 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել իր տարիքային խմբի մրցաշարային աղյուսակը: Հայաստանցի շախմատիստին աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար անհրաժեշտ է մնացած երկու տուրերում հավաքել ընդամենը մեկ միավոր:
Մանուել Պետրոսյանը (18 տարեկաններ) այսօր հերթական հաղթանակը տարավ եւ 7,0 միավորով շարունակում է պահպանել երկրորդ հորիզոնականը: Նա առաջատարին զիջում է կես միավոր եւ հաղթելու հնարավորություն է պահպանում:
Արծաթե մեդալի իրական հույսեր են պահպանում 5-րդ տեղում ընթացող Սիրանուշ Ղուկասյանը (18 տարեկան, 6,0 միավոր) եւ Արթուր Դավթյանը (14 տարեկաններ, 6,5 միավոր):
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ wy2016.fide.com-ի