Լրահոս
Օրվա լրահոսը

Արենիի գինու փառատոնին թթու, մեղր, գաթա ու սերկեվիլ (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հոկտեմբեր 01,2016 20:07

Այս տարի խաղողի բերքը Վայոց Ձորում նախորդ տարվա համեմատությամբ ավելի պակաս է: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Վայոց Ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը: Նրա կանխատեսումներով, իրենց մարզում սպասվում է 2000-2500 տոննա խաղող:

ginu-paraton-2Մարզպետին հանդիպեցինք Արենի գյուղում՝ «Գինու փառատոնի» ժամանակ: Մեր հարցին, թե այս տարի՞ էլ գյուղացիները բերքի մթերման խնդիրներ կունենան, ինչպես նախորդ տարի էր եւ մինչեւ ճանապարհներ չփակեցին, խաղողը ճանապարհի մեջտեղը չդատարկեցին՝ նրանց խաղողը չմթերվեց, պարոն Սարգսյանը պատասխանեց, որ նորանշանակ գյուղնախարարը, խաղողագործների հետ, օրերս հանդիպման ժամանակ, հայտարարել է, որ կմթերվի: Նրա խոսքերով, նոր գյուղնախարար Իգնատի Առաքելյանը «հստակ ասել է, որ որեւէ արտադրողի չենք պարտադրելու, շուկայական հարաբերություններ են եւ պետությունը պետք է կարողանա ուղղակի օգնել ե՛ւ գինի արտադրողին ե՛ւ խաղողագործին»:

Մեր այն դիտարկմանն ի պատասխան, թե մթերող ընկերությունները հայտարարում են, որ դեռեւս հինգ տարի առաջվա խաղող ունեն մթերած, որոնք չեն կարողանում իրացնել՝ արտահանման հետ կապված խնդիրների պատճառով, պարոն Սարգսյանը կարծիք հայտնեց, որ արտադրողներն այս տարի էլ կմթերեն:

ginu-paraton-5Մարզի գյուղացիներն առանձնապես սպասելիքներ չունեին նոր կառավարությունից, այսօր նրանց միակ մտահոգությունն այն էր, որ հնարավորինս շատ գինի եւ գյուղմթերք վաճառեն, նրանց խոսքերով՝ հազար ու մի պարտքեր ունեն:
gorcichnerԱյս տարի գինու փառատոնին մասնակցում էր նաեւ ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գործադիր տնօրեն Կառլոս Վոգելերը: Նա շրջեց, գինի եւ գյուղական այլ մթերքներ համտեսեց:

Մարզպետի ներկայացմամբ, տարեցտարի փառատոնն ավելի մարդաշատ է դառնում: Այս անգամ զբոսաշրջիկները մեկ օր առաջ են եկել Արենիում եւ հարակից գյուղերում գյուղացիների տները վարձել:
ginu-paratonԲացի գինուց՝ Վայոց ձորի գյուղացիները նաեւ մեղր, ընկույզ, թթու, պանիր, միրգ եւ տնական այլ մթերքներ էին ցուցադրում ու վաճառում:

ddumԻրենց արտադրանքին ավելի քաղաքակիրթ տեսք տալու համար՝ գյուղացիները պլաստմասե շշերով վաճառվող գինուն էին ապրանքանիշ փակցրել:

giniՓառատոնին մասնակցում էին նաեւ գինու գործարաններ, որոնց արտադրանքը առանձնացված հատվածում էր ցուցադրվում:
xaghoghginu-paraton-3ginu-paraton-1Խաղողի ճզման արարողությունը հատկապես զվարճացրել էր օտարերկրյա զբոսաշրջիկներին, որոնք, նույնիսկ այդ խաղողից ուտում էին:


Մինչ Արենի հասնելը ՄԱԿ-ի ներկայացուցիչներն այցելեցին Խոր Վիրապ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31