Հոկտեմբերի 1-ին Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ «Հեքիաթների աշխարհում» ինտերակտիվ ցուցահանդեսի բացումը։ Աշխարհի մի շարք երկրներում ցուցահանդեսը ներկայացնելուց հետո կազմակերպիչները հասան Հայաստան, և Հայաստանը «Երեք երկիր,մեկ լեզու» միջոցառումների շարքի վերջին կայանը դարձավ։Մինչև հոկտեմբերի 30-ը ցուցահանդեսը բաց կլինի գերմանախոս հյուրերի,իսկ հետո արդեն` բոլոր ցանկացողների համար։
Ըստ կազմակերպիչների,այդ թվում նաև Գյոթե ինստիտուտի ներկայացուցիչ Յուլիա Կրամերի,ցուցահանդեսը բավականին ուսուցողական է և կհետաքրքրի ոչ միայն գերմանախոս հայությանը,այլ նաև հեքիաթասեր հասարակությանը։
Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը նշեց,որ կազմակերպիչների կողմից վայրի ընտրությունը պատահական չէ։Հովհաննես Թումանյանը գերմանական հեքիաթների ամենալավ թարգմանիչներից է եղել,ինչն էլ առիթ հանդիսացավ,որ գերմանական հեքիաթի հերոսները հայտնվեն ամենայն հայոց բանաստեղծի թանգարանում։
Ցուցահանդեսի վերջում կազմակերպիչները անակնկալ մատուցեցին ներկաներին։Գերմանական «Գալի» թատրոնը ցույց տվեց ինտերակտիվ ներկայացում, որի անմիջական մասնակիցը հանդիսատեսն էր։
Կարդացեք նաև
Լիդիա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ