Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարտավոր էի կատարել նրա սեռական բոլոր պահանջները, այլապես…». բռնության զոհ կնոջ պատմությունը

Հոկտեմբեր 01,2016 17:22

«Ամուսնուս ծնողները եւ քույրն իրենց որդուն` 40 տարեկան ամուսնուս ծեծում էին: Նա նույնքան անպաշտպան էր, որքան ես եւ երեխաներս: Ծեծում էին եւ հանում տանից: Եղել են դեպքեր, երբ օրերով սոված-ծարավ դրսում թափառել ենք: Հույս չունեմ, որ օրենքը պաշտպան կկանգնի իմ ընտանիքին»:

Սա 36-ամյա մի կնոջ պատմությունն է (անունը չի հրապարակվում), որն այսօր ներկայացված էր Նժդեհի անվան հրապարակի գետնանցումում` իրազեկման ակցիայի շրջանակում: «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» աշխատակիցները նմանօրինակ պատմություններ են մեկտեղում եւ իրազեկման միջոցով փորձում պայքարել ընտանեկան բռնության դեմ:

sam_5541 sam_5529 sam_5527 sam_5526 sam_5525

Ակցիայի շրջանակում ցուցադրվում էին շապիկներ, որոնք նկարազարդել էին բռնության ենթարկված կանայք` գույների միջոցով փորձելով ցույց տալ իրենց ցավն ու ապրումները: 43-ամյա մի միայնակ մայր, որը երեխայի հետ է ապրում, պատմել է. «Պարտավոր էի կատարել նրա սեռական բոլոր պահանջները, այլապես գործը հասնում էր բռնաբարության: Չէի դիմանում, բայց ամեն կերպ փորձում էի պահպանել ընտանիքս, իսկ նա պատրաստվում էր իր հաջորդ ամուսնությանը…»:

36 տարեկան մեկ այլ կնոջ պատմությունն էլ այպիսին է. «Երթուղայինով վերադառնում էի տուն: Հանկարծ վարորդը կանգնեցրեց մեքենան: Մտածեցի, թե մեքենային ինչ-որ բան է պատահել, բայց սխալվում էի: Հանկարծ վարորդը հարձակվեց ինձ վրա, սկսեց հայհոյել, վիրավորել, պատռել հագիս շորերը, բռնաբարել: Ի վերջո, հասկացա, որ դիմադրելն անիմաստ է»;

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31