Հովհաննես Թումանյանի թանգարանում հոկտեմբերի 1-ին տեղի ունեցավ Գյոթե-ինստիտուտի կազմակերպած «Հեքիաթների աշխարհում» ինտերակտիվ ցուցահանդեսի բացումը: «Հեքիաթների աշխարհում» ցուցահանդեսը Գյոթե-ինստիտուտի նվերն է Հ. Թումանյանի թանգարանին, և բացման հետ միասին տեղի ունեցավ հանձնման հանդիսավոր արարողությունը:
Կազմակերպիչների հավաստմամբ` ցուցահանդեսը հետաքրքիր կլինի ոչ միայն երեխաներին, գերմաներեն լեզվիմասնագետներին, այլև ճարտարապետությամբ, դիզայնով զբաղվողների համար:
«Հեքիաթների աշխարհում» ցուցահանդեսը աշխարհի մի շարք երկրներում ներկայացվելուց հետո ապրիլից Հայաստանում է: Սկզբում ցուցահանդեսը հյուրընկալվել է Ճամբարակի Թիվ 1 դպրոցում, որը Գյոթե Ինստիտուտի գործընկեր դպրոցներից է, իսկ հիմա այն արդեն Երևանում է՝ Հ. Թումանյանի թանգարանում, որտեղ էլ հիմնովին կմնա՝ որպես Գյոթե Ինստիտուտի նվեր:
Կարդացեք նաև
Հ. Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանի խոսքով` ամենևին էլ պատահական չէ, որ հենց իրենց թանգարանն են հարմար գտել այս ցուցահանդեսը կազմակերպելու համար, ու հեքիաթների թափառող հերոսները Գերմանիայից՝ Գրիմ եղբայրների հայրենիքից բերել են Թումանյանի հայրենիք:
Հայտնի է, որ Հ. Թումանյանը Գրիմ եղբայրների հեքիաթների լավագույն թարգմանիչն է: 1812 թ. Առաջին գերմաներեն հրատարակությունից 101 տարի անց`1913-ին, նաձեռնարկեց 9 հեքիաթի թարգմանությունը և այդ ամենն արեց բացառիկ տաղանդով:
ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը կարևորեց այսօրինակ ինտերակտիվ ցուցահանդեսների կազմակերպումը, քանի որ ներկայումս դասական ցուցահանդեսների կողքին կարիք կա նոր մոտեցումների:
Ցուցահանդեսի բացմանը հանդես եկավ նաև գերմանական «Գալի» ինտերակտիվ թատրոնը:
Հովհաննես Թումանյանի թանգարան