ՀՔԱ Վանաձորի գրասենյակը արգելված վայրերում քարոզչական պաստառներ փակցնելու վերաբերյալ օրեր առաջ գրություն էր ուղարկել Ընտրատարածքային ընտրական տեղամաս՝ նշելով, որ քարոզչական նյութեր են փակցված Վանաձոր քաղաքի տարբեր հատվածներում գործող կրթական հաստատությունների, հասարակական սննդի կետերի, առևտրի սրահների վրա:
Այսօր՝ 2016 թ. հոկտեմբերի 1-ին ստացվել է ԸԸՀ-ի պատասխանը, որի համաձայն՝ Վանաձոր քաղաքի ավագանու ընտրություններին մասնակից բոլոր կուսակցություններին գրավոր զգուշացվել է վերոնշյալ գրության մեջ առկա խախտումները վերացնելու և հետագայում այդպիսիք թույլ չտալու մասին: Գրությամբ հավելում են, որ խախտումները վերացնելու ուղղությամբ շրջայցեր են իրականացվել և իրականացվում Վանաձորի համայնքապետարանի աշխատակիցների և ԸԸՀ հանձնաժողովի անդամների կողմից:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ