Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Սաֆարյան. «Ազատ շուկայական տնտեսությունը դրական արդյունքի չի բերել մեզ»

Հոկտեմբեր 01,2016 15:44

«Մենք պետք է մեր ներքին ռեսուրսները մոբիլիզացնենք՝ հանքային, հումքային ռեսուրսները՝ տեղական արտադրություն կազմակերպելու համար»,- հոկտեմբերի 1-ին «Զարկերակ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:

Նա նշեց, որ գումարների համար պետք է փորձենք անհատների, ձեռնարկությունների եւ խնայբանկերում ավանդները բերել տնտեսության մեջ՝ շահագրգիռ առաջարկներով, որ մարդն ինքը ցանկանա իր երկրի ներսում ներդրում կատարել իր ապագայի համար. «Դուք լսել եք, որ հանրապետության նոր վարչապետը մի քանի անգամ հայտարարել է, որ շատ ծանր վիճակում է գտնվում մեր տնտեսությունը, եւ երեկ չէ առաջին օրվա նիստում հրապարակեցին եկող տարվա մեր բյուջետային թվերը՝ ինչ ենք ունենալու: Մենք ունենալու ենք ծախսերի մասով 1 տրիլիոն 360 միլիարդ դրամ, եւ բյուջեի դեֆիցիտը կազմելու է 2,8 տոկոս:

Բացի դա ասաց, որ 70 միլիարդ դրամով ավելացնում են բյուջեն, բայց 100 միլիարդ դրամով պակասեցնելու ենք այն ծախսերը, որոնք իրենք ավելորդ են համարում՝ գործողումները, տարբեր տեսակի շռայլումների, ԾԻԳ-երի, որոնք նախարարություններին կից կան, հավանաբար, դրանց կրճատումների հաշվին: Դրա համար ռացիոնալ քաղաքականություն պետք է իրականացնել եւ բացի այդ պետք է փոխել նաեւ տնտեսական քաղաքականությունը, որովհետեւ ազատ շուկայական տնտեսությունը, ըստ էության, դրական արդյունքի չի բերել մեզ: Դրա մասին ուղղակիորեն հայտարարել են ե՛ւ Համաշխարհային բանկը, ե՛ւ Արժույթի միջազգային հիմնադրամը»:

Վազգեն Սաֆարյանը նշեց, որ գործարանների վրա ներդրումներ անելով կարող ենք մեր տնտեսությունը զարգացնել. «Օրինակ «Վանաձորի-քիմպրոմ» գործարանը կարող է ազոտական պարարտանյութ արտադրել, մելամին արտադրել եւ այլն: Բայց մենք 2,6 միլիարդ դրամ տալիս ենք մի մասնավոր ընկերության, որը Վրաստանից պետք է 32 հազար տոննա պարարտանյութ բերի: Իսկ ինչո՞ւ այդ 2,6 միլիարդ դրամը այդ գործարանում չներդնել, բաժնետոմսերի մի մասը պետությունը վերցնի իրեն եւ պետություն-մասնավոր գործընկերության գործառույթով այդ գործարանի աշխատեցման խնդիրները լուծի: Սրանք են այն հարցերը, որ մենք պետք է կարողանանք հորդորել կառավարությանը, որ գնա այս ճանապարհով, այսինքն՝ պետությունը պետք է որոշակի կարգավորիչ գործառույթներ վերցնի իր վրա»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31