«Արցախում մենաշնորհային դիրքեր ունեցողներ չկան»,- հոկտեմբերի 1-ին «Զարկերակ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Արցախի տնտեսական վիճակին, ասաց Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:
Նա նշեց, որ Արցախում տնտեսությունը ավելի ազատ է քան Հայաստանում: Ըստ նրա, Արցախում ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծված բիզնեսի զարգացման համար. «Մեր տնտեսվարողներից շատերը, օրինակ՝ «Grand Tobacco»-ն այնտեղ ծխախոտ է աճեցնում, կոնյակի գործարաններ են այնտեղ կառուցել, գինու, պահածոների: Եվ այնտեղ Դրմբոնում պղնձի հանքավայր կա, որտեղից պղնձի խտանյութը բերում են, եւ Ալավերդիում ստանում են կոնվերտորային պղինձ՝ սեւ պղինձ:
Ժամանակին նրանք ունեին մետաքսաթելի արտադրություն, բայց այդ գործարանը այսօր չի աշխատում: Բայց այնտեղ պետք է կարողանալ ե՛ւ տեքստիլ արտադրություն զարգացնել, ե՛ւ գյուղմթերքների արտադրություն, հատկապես հացահատիկի արտադրություն, որը շատ շահեկան կլինի»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Կարդացեք նաև