Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սպանությունը ոչնչով չի արդարացվում». իրազեկման ակցիա` Նժդեհի հրապարակի գետնանցումում (ֆոտոշարք)

Հոկտեմբեր 01,2016 14:55

2010 թ-ի հոկտեմբերի 1-ին ամուսնու ծեծի հետեւանքով մահացել էր 20-ամյա Զարուհի Պետրոսյանը: Դեպքից հետո «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» հոկտեմբերի 1-ը հռչակել է «Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր» եւ կազմակերպում է հանրային իրազեկման ակցիաներ` քաղաքացիներին տեղեկացնելով ընտանեկան բռնության դեպքերի եւ դրանց կանխարգելման միջոցների մասին:

akcia9

Հերթական ակցիան այսօր տեղի ունեցավ Գարեգին Նժդեհի հրապարակի գետնանցումում: «Կոալիցիայի անդամ-կազմակերպություններն ունեն հոգեբաններ, իրավաբաններ, սոցիալական աշխատողներ, որոնք անվճար խորհրդատվություն են տրամադրում եւ ծառայություններ մատուցում` բռնության ենթարկված կանանց»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» ներկայացուցիչ Մարիամ Խուրշուդյանը:

akcia8

Նրա փոխանցմամբ` 2010-16թթ. ՀՀ-ում բռնության հետեւանքով մահացել է 35 կին. «45 երեխա մնացել է որբ: Սա շատ լուրջ խնդիր է, քանի որ անգամ կնոջ մահից հետո նրան են մեղադրում` ասելով` «տեսնես ինչ էր արել, որ ամուսինը սպանեց»: Նման հարցեր անգամ դատական համակարգերի աշխատակիցներն են տալիս, մինչդեռ սպանությունը ոչնչով չի արդարացվում: Հայաստանում կինը գրեթե բոլոր ոլորտներում բախվում է խտրական մոտեցմանը: Մեզանում տարածված են բռնության բոլոր տեսակները` ֆիզիկական, հոգեբանական, սեռական, տնտեսական, եւ դրանք բոլորը միասնաբար են արտահայտվում»:

akcia7

Հավելենք, որ կոալիցիայի ներկայացուցիչներն այսօր 18:30-20:00-ն նաեւ կիրականացնեն մոմավառություն` «Վերնիսաժի» հարևանությամբ գտնվող պուրակում:

akcia6 akcia5 akcia3 akcia2 akcia1

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    մէջբերում՝ «սպանությունը ոչնչով չի արդարացվում»…
    ……………………………………………………………………………….
    սակայն նոյն այս կազմակերպությունը ստորագրեց գոնէ մի հայտարարություն որ արդարացնում է ոստիկանատան զինեալ բռնագրավումը, որու ընթացքին մարդիկ, ընտանիքի տէր հայրեր, սպանվեցան

    ամէն դէպքում,
    ան երբեք չդատապարտեց այդ բիրտ ու մահասփիւռ արարքը

    արդյոք տարբե՞ր էր լինելու այդ կեցվածքը,
    եթէ ոստիկանուհիներ լինէին սպանվողները…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31