«Այո, նման հարց քննարկվել է: Քննարկվել է ոչ միայն դա, այլ նաև ԱԺ պատգամավորի մանդատը վայր դնելու հարցը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ալյանս» կուսակցության մամուլի խոսնակ Վարդան Քոչարյանը` հավելելով, որ անհրաժեշտության դեպքում Տիգրան Ուրիխանյանն ինքը հանդես կգա հայտարարությամբ
Հիշեցնենք «Հրապարակ» օրաթերթն օրերս գրել էր, որ «Ալյանս» կուսակցության վարչության ընդլայնված նիստի ժամանակ, կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը հայտարարել է կուսակցության նախագահի պաշտոնից հրաժարական տալու իր մտադրության մասին: Դա կարող է տեղի ունենալ գալիք ԱԺ քառօրյա նիստի ժամանակ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ