Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Սաֆարյան. «Արդյունաբերական քաղաքականությունը պետք է դառնա գերակա ուղղություն»

Հոկտեմբեր 01,2016 14:34

«Այսօր մեր արդյունաբերական ծավալները, եթե համեմատենք խորհրդային ժամանակների՝ 1988 թվականի տվյալների հետ, ապա մենք ավելի քան  6-7 անգամ պակաս ապրանք ենք արտադրում, քան այն ժամանակ»,- հոկտեմբերի 1-ին «Զարկերակ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:

Նա նշեց, որ եթե 1988 թվականին Հայաստանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կազմում էր 13,5 միլիարդ դրամ, որի մեջ արդյունաբերության մասնաբաժինը 67,5 տոկոս էր, ապա այժմ ՀՆԱ-ն, որը մոտավորապես 10 միլիարդ դոլարի սահմաններում է, արդյունաբերության մասնաբաժինը 17-18 տոկոս է կազմում. «Դա է պատճառներից մեկը, որ մեզնում կա արտագաղթ, գործազրկություն, սոցիալական լարվածություն, սոցիալական անարդարություն, ինչի մասին 2016 թվականի փետրվարի 12-ին ասաց նաեւ Հանրապետության նախագահը: Բայց ինչպես ասում են՝ անցյալը հետ չես բերի»:

Վազգեն Սաֆարյանը ասաց, որ  պետք է հետեւություններ անել, մասնավորապես՝ վերականգնել մեր արդյունաբերության ներուժը. «Դրա համար պետք է արդյունաբերական քաղաքականությունը մեզնում դառնա գերակա ուղղություն: Մեզ մոտ ճիշտ է օրենք ընդունվել է արդյունաբերության, բայց այդ օրենքը պետք է ավելի ընդգրկուն լինի իմ կարծիքով, եւ նա պետք է ներառի բոլոր ոլորտները՝ գունավոր մետալուրգիա, սեւ մետալուրգիա, հանքահումքային արդյունաբերություն, ոչ մետաղական նյութերի արտադրություն, տեքստիլ արդյունաբերություն եւ այլն»:

Վազգեն Սաֆարյանը ընդգծեց, որ պետք է վերագործարկել Նաիրիտը, բայց ոչ թե արտաքին միջոցներով, այլ մեր ուժերով. «Մեր հաշվարկներով, մեր մասնագետների հաշվարկներով 70 միլիոն դոլարով կարելի է այդ գործարանը վերագործարկել, հասցնել արտադրություն կազմակերպելու աստիճանի, եւ հետո ներգրավել ներդնողների, որոնք կցանկանան ավելի շատ արտադրանք տալ: Գործարանը կարող է աշխատել, տարբերակներ կան՝ պարսկական հումքով: Գործարանը կարող է ապահովել 100-120 միլիոն համախառն ներքին արդյունք»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31