Սեպտեմբերի 29-ին, ժամը 9.30-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Արագածոտնի մարզի Փարպի գյուղի սկզբնամասում տան տանիք է այրվում:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 9-ի սահմաններում, 1958 թ. ծնված Գոհար Զ.-ի տանը վառվող մոմից հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով այրվել է վերջինիս տունն ամբողջությամբ և հարևանի՝ 1969 թ. ծնված Զաքար Ս.-ի տան տանիքը:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 12.10-ին:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն