Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր սերունդը սիրում ու գնահատում է ձեզ». Տարոն Մարգարյանը` տարեցներին

Հոկտեմբեր 01,2016 13:15

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ

Սիրելի հայրենակիցներ,

հոկտեմբերի 1-ին առաջադեմ աշխարհը 1990 թվականից ի վեր նշում է որպես Տարեցների միջազգային օր: Իմ խորին համոզմամբ, սակայն, հայկական իրականության մեջ տարվա յուրաքանչյուր օրն է մեր սիրելի մեծերինը: Պարզապես այս օրը լրացուցիչ տոնականություն ենք հաղորդում մեր վերաբերմունքին և առիթն օգտագործում ևս մեկ անգամ մեր երախտագիտությունը հայտնելու այն մարդկանց, ովքեր արժանիորեն վաստակել են երջանիկ ու անհոգ ծերության իրավունքը: Այս օրը նաև առիթ է մեկ անգամ անդրադառնալու տարեցների խնդիրներին, դրանց լուծման ուղիների որոնմանը:

Մեր տարեցները, նրանց հուզող խնդիրները միշտ եղել են Երևանի քաղաքապետարանի և անձամբ իմ ուշադրության կենտրոնում: Քաղաքապետարանի կողմից իրականացվող համաքաղաքային, սոցիալական կամ այլ ծրագիր չկա, որտեղ առանձնակի ուշադրություն չհատկացվի տարեցներին: Մեր թիմն անում է հնարավորը, որ ավագ սերունդն իրեն զգա մեր սիրելի մայրաքաղաքի լիարժեք ու ակտիվ քաղաքացի և, թեկուզ տարիների փորձից եկող խորհուրդներով, իր մասնակցությունը բերի Արևի քաղաք Երևանի զարգացմանը:

Սիրելի տարեցներ,

այսօր վստահաբար շատ շնորհավորանքներ կստանաք: Միանալով բոլոր բարեմաղթանքներին՝ ուզում եմ, որ երկար տարիների առողջ ու անհոգ կյանք ունենաք և վստահ լինեք, որ մեր սերունդը սիրում ու գնահատում է ձեզ ու միշտ ձեր կողքին է:

Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31