«Պաշտպանության նախարարությունը շարունակում է մնալ ամենաթանկ ավիատոմսեր ձեռք բերող գերատեսչությունը: Օրինակ, ՊՆ-ն սեպտեմբերի 11-16-ը Երեւան-Վիլնյուս-Երեւան չվերթի համար ձեռք է բերել 4 ավիատոմս, հատը՝ 517 հազար դրամով:
Մինչդեռ եթե նույն ուղղությամբ այսօր որեւէ ավիաընկերությունից փորձես տոմս ձեռք բերել, ասենք՝ հոկտեմբերի 1-6-ի համար, այն կարժենա 194-215 հազար դրամ՝ մոտ 2,5 անգամ էժան: Նույն օրերին ՊՆ-ն Երեւան-Բրյուսել-Երեւան չվերթի 3 տոմս է ձեռք բերել, յուրաքանչյուրը՝ 478 հազար դրամ արժեքով: Այսօր շուկայից կարելի է այդ չվերթի տոմսը ձեռք բերել 175-220 հազար դրամով: Կամ Երեւան-Լոնդոն-Երեւան չվերթի տոմսը գնել է 523 000 դրամով: Այն հնարավոր է գնել 216-240 հազար դրամով:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում