Տարածաշրջանում բոլոր պետությունների և ժողովուրդների խաղաղ համագոյակցությունը անհրաժեշտ և գերադասելի պայման է: Այս մասին Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ հանդիպումից հետո հայտարարել է երկօրյա այցով Վրաստանում գտնվող Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, գրում է «Գրուզիա Օնլայն»-ը:
Խոսելով Վրաստանի անցած 25 տարվա ուղու, ձեռքբերումների և դժվարությունների մասին՝ պապն ասել է. «Այդպիսի իրական և կայուն առաջընթացն ունի պարտադիր նախապայման: Դա տարածաշրջանում բոլոր ժողովուրդների և պետությունների խաղաղ համագոյակցումն է: Բայց դրա համար անհրաժեշտ է ամրապնդել նրանց միջև փոխադարձ հարգանքը, ինչը պարտադիր կերպով ենթադրում է հարգել նրանցից յուրաքանչյուրի սուվերեն իրավունքները և հաշվի նստել դրանց հետ միջազգային իրավունքի շրջանակներում»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Կարդացեք նաև