ՀՀԿ-ն է պատասխանատու այն բանի համար, որ անցնող երկու տարիներին Հայաստանի պետական պարտքը աճել է և անցել ՀՆԱ-ի կեսից, ինչն արդեն նշանակում է տագնապ: Հովիկ Աբրահամյանին հեռացնելը պատասխանատվության իրացում չէ, առավել ևս, որ Աբրահամյանը կարծեք թե ինքն է որոշել հեռանալ, ինչպես հավաստիացնում են ե´ւ ՀՀԿ-ն, ե´ւ Սերժ Սարգսյանը:
Եվ ուրեմն, այդ դեպքում առավել քան հստակ է, որ ՀՀԿ-ն նույնիսկ Աբրահամյանին հեռացնելու պատասխանատվության գիտակցման չի եկել, և եթե Հովիկ Աբրահամյանը փաստորեն, այսպես ասած, ինքը չորոշեր հեռանալ, ուրեմն Հայաստանի պետական պարտքը շարունակելու էր աճել, քանի որ դա ՀՀԿ-ին ոչ մի կերպ չի հուզել: Կամ էլ Հանրապետականը պետք է խոստովանի, որ Հովիկ Աբրահամյանն ինքը չի հեռացել, այլ նրան հեռացրել են, հեռացրել են վատ կառավարման, վատ արդյունքների համար:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում