Լրահոս
Օրվա լրահոսը

Չեն գտնում փորձառու, հավատարիմ անձանց` պատասխանատու պաշտոնների նշանակելու համար. «Հրապարակ»

Հոկտեմբեր 01,2016 10:56

Պարզ էր, որ նախարարներից հետո հաջորդը մարզպետներն են: Թե ովքեր կգնան, ովքեր կմնան այսօր, թերեւս, գիտեն միայն նախագահն ու վարչապետը, անգամ մարզպետները չգիտեն, թե ինչ է իրենց սպասվում: Աչքի առաջ ունենալով ՀՀԿ-ի որոշ հարազատ զավակների պաշտոնանկությունները` նրանք զգուշորեն հայտարարում են, որ իրենց պաշտոնավարումը կախված է վարչապետի ցանկությունից: Մի կողմից, իհարկե, Կարեն Կարապետյանն ուզում է հրաժարվել հին, սկանդալների կիզակետում հայտնված եւ վարկաբեկված մարզպետներից, սակայն հարց է` նախագահը թույլ կտա՞ դա:

Իշխանական մեր զրուցակիցն ասում է, որ ԱԺ ընտրություններում մարզերում ձայն բերողը հենց նրանք են՝ մարզպետները, որոնք գիտեն իրենց բնակիչներին, մասնագիտացել են այդ գործում: Հետեւաբար, նրանցից ազատվելով, ՀՀԿ-ն ձայն ստանալու խնդիր կունենա: «Այնպես չէ, որ Կարեն Կարապետյանը կկարողանա 6 ամսում երկիրը դրախտ սարքել, որ մարդիկ սկսեն սիրել ՀՀԿ-ին ու ձայն տալ, անգամ եթե լավ բաներ էլ անի, դա ՀՀԿ-ին եւ Սերժ Սարգսյանին չի վերագրվելու»: Մյուս խնդիրն էլ, պարզվում է, կադրերի հարցն է․ իշխանությունը լուրջ կադրային խնդիր ունի, չի գտնում համապատասխան՝ փորձառու, հավատարիմ անձանց` պատասխանատու պաշտոնների նշանակելու համար: «Ո՞ւմ պետք է նշանակի Կարեն Կարապետյանը, հո ամեն մարզում «գազավիկների» չի՞ դնի, որոնց ոչ մեկը չի ճանաչում, եւ չեն էլ կարող ընտրություններին աշխատել»:

Արմինե Օհանյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31