Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր Հարկային օրենսգիրքը հազիվ թե նպաստի վարչապետի դրած նպատակներին. «Ազգ»

Հոկտեմբեր 01,2016 10:48

Նոր Հարկային օրենսգիրքը, որը, ճիշտ է, ի վերջո դաշտը կարգավորող միասնական փաթեթ լինելու առումով դրական նախաձեռնություն է, բայց ըստ տարբեր գնահատականների, հազիվ թե նպաստի վարչապետի դրած նպատակներին, անգամ խորհրդարանականներից Ալեքսանդր Արզումանյանը պատկերավորեց. «Դուք կապում եք վարչապետի ձեռքերը, դուք պարտադրում եք նրան մի օրենսգիրք, որի մշակմանը նա չի մասնակցել»:

Երեւի պատահական չէր, որ ՀՀԿ պատգամավորները ոչինչ չխոսեցին այդ օրենսգրքի` երկրորդ ընթերցմամբ քննարկմանը, այն արժանացավ ընդդիմադիրների կոշտ քննադատությանը, եւ դրությունը փրկեց միայն ԱԺ փոխխոսնակ Էդվուարդ Շարմազանովը, որ դրական արտահայտվելով օրենսգրքի մասին, դեռ նկատեց էլ, թե վարչապետը ՀՀԿ քաղաքական թիմից է եւ հին կառավարության աշխատանքի տրամաբանական շարունակողը: Իսկ գործարար պատգամավոր Գուրգեն Արսենյանը չքաշվեց անվանել այն շրջանակներին, որոնք պահանջում են օրենսդրության ա՛յս բացվածքը այն համատեքստում, որը Հայաստանի տնտեսական զարգացումը հարցականի տակ է դնում: Նա դիվերսիա անվանեց ՀՕ-ն` կոնկրետ անուն տալով. Հայաստանում առետրի միջազգային հիմնադրամի ղեկավար տիկինը իր մի վերջին հարցազրույցում շեշտել էր, թե Հարկային օենսգիրքը պետք է անպայման ընդունել (79 կողմով անցավ), որ Հայաստանի համար լավ լինի:

Ինչ է ստացվում, արտաքին թելադրողներին լավ չե՞նք կարողանում դիմակայել:

Սակայն բոլոր առումներով արտաքիններին կկարողանանք դիմակայել, երբ մեր ներսը կարգի բերենք, երբ անկախ թելադրանքներից` իսկապես կկարողանանք ստվերը բերել լույսի տակ, ու դա հերթական անգամ սոսկ հայտարարություն չի մնա: Քանի որ նախորդ 13 վարչապետներից ո՞վ չի հայտարարել այդ մասին:

Մարիետա Խաչատրյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31