Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ միայն մերժել ընտրակաշառքները, այլև շտաբներին անմիջապես տրամադրել ձայնագրություններ, լուսանկարներ, տեսագրություններ». «Համախմբում»

Հոկտեմբեր 01,2016 10:41

Համախմբում կուսակցության վարչության հայտարարությունը

Հոկտեմբերի երկուսին Հայաստանի մի շարք համայնքներում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ։ Վերջին օրերին լրատվամիջոցները և իրավապաշտպան որոշ կազմակերպություններ ահազանգում են վարչական ռեսուրսի ուժգնացող կիրառման մասին։ Գյումրի և Վանաձոր քաղաքներում համառ լուրեր են պտտվում, թե որոշ քաղաքական ուժեր և դաշինքներ պատրաստվում են ընտրակաշառք բաժանել։ Իրենց կողմից ընտրակաշառքի բաժանման հնարավոր փաստերը թաքցնելու և ուշադրություն շեղելու նպատակով՝ վերջիններս փորձ են անում ընտրակաշառք բաժանելու հանգամանքը վերագրել ընդդիմադիր կուսակցություններին՝ այս կերպ փորձելով խեղաթյուրել իրականությունը։

Համախմբում կուսակցությունը կոչ է անում քաղաքացիներին՝ ոչ միայն մերժել բոլոր տեսակի ընտրակաշառքները, այլև այդպիսի փորձերի մասին կուսակցության նախընտրական շտաբներին անմիջապես տրամադրել ցանկացած տեղեկատվություն, այդ թվում՝ առկայության դեպքում ձայնագրությունների, լուսանկարների, տեսագրությունների տեսքով։

Համախմբում կուսակցությունը հայտարարում է, որ ընտրակաշառքի ցանկացած արձանագրված դեպքի շուրջ հետամուտ է լինելու մինչև մեղավորներին, կազմակերպիչներին քրեական պատասխանատվության ենթարկելը։ Ընտրակաշառքի և ընտրախախտումների այլ դեպքերի մասին անմիջապես տեղյակ ենք պահելու դիտորդական կազմակերպություններին, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանատներին, միջազգային կառույցներին, միջազգային հանրությանը։

«Համախմբում» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31