ԱՄՆ-ը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«ԱՄՆ-ը հավատարիմ է մնում Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորմանը և ակտիվորեն կաշխատի ԵԱՀԿ համանախագահների հետ՝ երկու կողմերի համար ընդունելի կարգավորման հասնելու համար»,- գրել է Ուորլիքը:
Հիշեցնենք, երեկ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել էր, որ ԼՂ կարգավորումը տեսանելի չէ, քանի որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահները պատրաստ չեն դրան:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Կարդացեք նաև
The US remains committed to #NKpeace and will work actively with the @OSCE Co-Chairs to mediate a settlement acceptable to the sides.
— James Warlick (@AmbJamesWarlick) September 30, 2016