Մինչ հայկական համացանցն ու սոցիալական ցանցերն ակտիվ քննարկում են անցկացնում, թե ինչպես արգելեն ռաբիս երաժշտության քարոզչությունը հայկական Հանրային հեռուստաընկերության եթերում, նույն պահին Եվրոպայի հայկական համայնքները գովազդային առաջարկ են ստանում աննախադեպ համերգների մասին, որոնք պետք է «բարձրացնեն» եվրոպահայերի ճաշակը:
Գովազդային հոլովակը կոչ է անում Եվրոպայի լավագույն 8 քաղաքների հայերին դիմավորեն Արտաշ Ասատրյանին: Բարսելոնա, Փարիզ, Պրահա, Բեռլին, Մյունխեն, Համբուրգ, Վարշավա եւ Վիեննա: Այսինքն` դասական երաժշտական ավանդույթներ ունեցող քաղաքներում փորձում են տարածել հայկական ռաբիս:
Մնացյալ 7 քաղաքների մասին ոչինչ չեմ կարող ասել, սակայն Պրահան միշտ աչքի է ընկել ավելի դասական եւ ժողովրդական, նաեւ էստրադային ժանրի կատարողների համերգների կազմակերպմամբ: Չեխահայությունը միշտ չի ընդունել ռաբիս երգիչներից ստացվող հայտերը, հատկապեսՙ իրենց կողմից ներկայացվող գումարային եւ այլ պահանջները:
Այժմ փորձ է արվում երիտասարդ սերնդի մեջ, որին սովորեցնում ենք կոմիտասյան երաժշտություն, ժողովրդական երգ ու պար, իբրեւ հայկական երգի կատարելության բարձրակետ ընդունել ռաբիսը:
Կարդացեք նաև
Հակոբ Ասատրյան
«Օրեր» եվրոպական ամսագրի գլխավոր խմբագիր
Պրահա
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում