Լոռին, ինչպես Հայաստանի այլ մարզեր, հանքարդյունաբերությունից տուժածներից է: 2 տարի առաջ, երբ «Թեղուտ» ՓԲԸ-ն սկսեց շահագործել պղնձամոլիբդենային հանքավայրը, այս ընկերության գործարանի պոչամբարը գլխացավանք դարձավ գյուղացիների համար: Ընկերությունը առայժմ պոչամբարի մի փոքր հատվածում է պատվար կառուցել: Գյուղացիներն ասում են` պոչամբարից պոչանքը հոսում է Շնող գետ, ու պոչանքով ողողված գետի ջրերով ոռոգում են իրենց այգիները:
Մեզ հետ զրույցում գյուղացիները վստահեցրին, որ արդեն 1 տարի է՝ իրենց այգիները ոռոգելուց հետո հողի մակերեսին սպիտակ նստվածք է առաջանում: Թեեւ որեւէ ուսումնասիրություն չկա, թե այն ինչի արդյունք է, բայց գյուղացիների մի մասը կասկածում է: Նրանք վստահ են, որ սա պոչանք է, չնայած մի մասն էլ համոզված է, որ Ալավերդու պղնձամոլիբդենային գործարանի «շնորհքն» է:
Լուսանկարը` Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
Կարդացեք նաև
30.09.2016թ.