Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչիյանը Հեղինեին հանել է ցցի, իսկ Պենելոպեին` մեղադրել

Սեպտեմբեր 30,2016 23:15

Սեպտեմբերի 30-ին «Էնոտեկա» գինեդարանում տեղի ունեցավ Դավիթ Խաչիյանի «Երազահան ըստ Ոդիսևսի» գրքի շնորհանդեսը: Գիրքը ստեղծվել է երկար դեգերումներից հետո, ինչպես ինքը՝ հեղինակը նշեց,  այս գրքի մասին մտածել է 11 տարի. «Փետրվար ամիսն էր, երբ հասկացա, որ եկել է գրքի ծնունդ առնելու ժամանակը, ես սկսեցի գրել, աշխատեցի 11 օր՝ գիշեր և ցերեկ… »:

Գրքում ներկայացված են Ոդիսևսի երազները, բայց հեղինակի ձեւակերպմամբ, դրանք հենց իր երազներն են. «Ես օգտվել եմ ավելի քան 150 աղբյուրից, համատեղելով բոլորը և անցկացնելով իմ միջով, գրի եմ առել, քանի որ գրականությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ կառավարվող երազ»:

1 3

Շնորհանդեսին ներկա էր նաև արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս Կարինե Խոդիկյանը: Նրա խոսքով «Երազահան ըստ Ոդիսևսի»-ն այն գրքերից է, որ միշտ կմնա իր այն փոքրիկ գրադարակում. «Այս գիրքը յուրահատուկ է Դավիթի մոտեցման պատճառով, նա կարող է երազ տեսնել, որտեղ անձրևը ոչ թե վերևից է թափվում, այլ ներքևից բարձրանում է վերև, նա դիտարկելով Հոմերոսին՝ կողքից էլ իր Ոդիսականն է գրել»:

Դրամատուրգը իր համար հետաքրքիր բացահայտում էր արել, քանի որ նկատել էր, որ հեղինակը շատ դաժան է եղել կանանց հանդեպ, նա Հեղինեին հանել է ցցի, իսկ Պենելոպեին մեղադրել՝ կոտրելով բոլոր կարծրատիպերը:

Բանաստեղծ Հակոբ Մովսեսը, որն արդեն հասցրել էր կարդալ գիրքը, այն բնորոշեց այսպես. «Գործը յուրահատուկ էր, քանի որ Դավիթը ժամանակակից և համաշխարհային գրականության մոտիվները բերել և ներմուծել է հայ գրականություն: Այն պրիմիտիվ գիրք չէ, ու հասկանալու համար մեծ իմացություն և կենտրոնացում է պահանջվում»:

Օրը երկակի տոն էր հեղինակի համար, քանի որ նրա ծննդյան օրն էր:

 Նելլի ԹԱՐՓՈՇՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930