«Առայժմ, կարծես թե, պաշտոնական Երևանը սահմանափակվում է Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած հանդիպումների ընթացքում շփման գծում փոխվստահության միջոցների ու միջադեպերի հետաքննման մեխանիզմների ներդրման վերաբերյալ պայմանավորվածությունների կատարման պահանջով և հակված չեն նոր հանդիպման, քանի դեռ նախորդների ընթացքում ընդունված որոշումները կյանքի չեն կոչվել»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն` անդրադառնալով Սարգսյան-Ալիեւ ձգձգվող հանդիպմանը:
Ըստ մեր զրուցակցի, այս պահվածքն, անշուշտ, թույլ է տալիս ժամանակ շահել, սակայն դեռ ամենևին չի վկայում այն մասին, որ պաշտոնական Երևանի կողմից նոր քաղաքական գիծն արդեն մշակված ու գործի է դրված:
Զրույցի մանրամասները` վաղվա տպագիր «Առավոտում»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ