Ուդմուրդիայի մայրաքաղաք Խանտի Մանսիյսկում ընթացող շախմատի՝ պատանիների աշխարհի առաջնության ավարտին մնում է երեք տուր:
Հայաստանցի 16-ամյա միջազգային վարպետ Հայկ Մարտիրոսյանը, որը նախորդ յոթ տուրերում պարտության էր մատնել մրցակիցներին, այսօր առաջին ոչ-ոքին արեց: Չնայած դրան, մեր հրաշամանուկը իր անվան դիմաց գրանցել է 7,5 միավոր եւ միանձնյա գլխավորում է իր տարիքային խմբի մրցաշարային աղյուսակը, մոտակա մրցակիցներին ետ թողնելով մեկ միավորով:
Մեդալի իրական հավակնորդ են նաեւ Հայաստանի 18-ամյա շախմատիստները: Մանուել Պետրոսյանն ու Սիրանուշ Ղուկասյանը (նկարում), 6,0-ական միավորով ընթանում են երկրորդ տեղում, Արամ Հակոբյանն ունի 5,5 միավոր եւ չորրորդ տեղում է: 14 տարեկանների առաջնությունում հանդես եկող Արթուր Դավթյանը նույնպես պայքարում է մրցանակային տեղի համար: Նա 6,0 միավորով եզրափակում է առաջատարների եռյակը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ wy2016.fide.com-ի