Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Նոյեմբերյանի նստավայրում, դատավոր Արման Կուրեխյանի նախագահությամբ, օգոստոսի 18-ից սկսվել է Այրումի պահածոների գործարանի դեմ «Հայգազարդ» ՓԲԸ-ի հայցով դատավարությունը:
Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ «Հայգազարդը» հայց է ներկայացրել համատեղ սեփականության գույքից բաժնի առանձնացման պահանջով:
Խորհրդային տարիներին հզոր Այրումի պահածոների գործարանը վերջին տարիներին փաստորեն չի գործում, արտադրանք չի թողարկում, հայտնվել է դժվարին կացության մեջ:
2012թ. տեղեկացրել ենք, որ Այրումի պահածոների գործարանի բաժնետոմսերի մեծ մասը պատկանում է «Արտֆուդ» ընկերությանը, գյուղնախարար (այժմ՝ նախկին) Սերգո Կարապետյանին:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ