Մոսկվայում ընթացող Միխայիլ Տալի հուշամրցաշարի չորրորդ տուրում Հայաստանի շախմատիստների առաջատար Լեւոն Արոնյանը կրկին կես միավոր վաստակեց:
Ռուսաստանցի երիտասարդ գրոսմայստեր Յան Նեպոմնյաշչիի հետ պարտիան, որում հայ շախմատիստը խաղում էր սեւերով, 43-րդ քայլում ավարտվեց խաղաղության ձեռքսեղմումով: Սա Լեւոն Արոնյանի չորրորդ անընդմեջ ոչ-ոքին էր աշխարհի ութերորդ չեմպիոն Միխայիլ Տալի 10-րդ հուշամրցաշարում կայացած չորս տուրերում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ