Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դիջիթեքն իր բոլոր գույներով ներկայացավ հանրությանը

Սեպտեմբեր 30,2016 20:55

«Տոն տեխնոլոգիական հայության համար» կարգախոսով սեպտեմբերի 30-ին Մերգելյան ինստիտուտում բացվեց ամենամյա Դիջիթեք ցուցահանդես –փառատոնը, որը կտևի մինչև հոկտեմբերի 2-ը: Փառատոնն անցկացվում է արդեն 12-րդ անգամ: Ցուցահանդեսի նպատակն է զարգացնել Հայաստանում IT ոլորտը և  շահագրգռել միջազգային կազմակերպություններին ներդրումներ անել այս ոլորտում: Նախորդ տարվա 45000 այցելուներից հետո այս տարի փառատոնի կազմակերպիչներն ակնկալում են տեսնել շուրջ 60 000 այցելու: Այս տարի հատկապես ավելացել են Հնդկական ընկերությունների ներդնումը, 7 հնդկական ընկերություն ներկայացել են Դիջիթեքում: Դիջիթեքում այս տարի  ցուցադրված են գերմանական, ամերիկյան, հնդկական, ռուսական և հայկական ընկերությունները:

2 3 4 8

Դիջիթեքի այցելուները մեզ հետ զրույցում նշեցին, որ հատկապես հետաքրքրված են մեր ռազմարդյունաբերությանը նպաստող հայկական մի շարք ընկերությունների արտադրանքով:  Իհարկե, ռազմական նշանակություն ունեցող զենքերը ցուցադրված էին առանց խաղաքարտերը բացելու: Ներկայացված էին նաեւ բուհերի ուսանողների նախագծեր,նույնիսկ դպրոցահասակ երեխաների աշխատանքներ: Հետաքրքրասեր այցելուների հարցերին սպառիչ պատասխաններ են տալիս նախագծերի հեղինակները: Դիջիթեքը  օգնում է՝ IT ոլորտը հավասարապես զարգանա նաև մարզերում :

Զրուցեցինք հանրային կապերի  պատասխանատու Արփինե Բաղդասարյանի հետ: Նա պատմեց, մասնավորապես Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնի մասին. արդեն մոտ 12 ընկերություններ մոտ 600 000 ԱՄՆ դոլար ներդրում են կատարել, և կենտրոնը պատրաստում է տարեկան մոտ 100 մասնագետի և ապահովում անհրաժեշտ պայմանները Գյումրիում մնալու և ոլորտը զարգացնելու ուղղությամբ:

 Նելլի ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930