Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության ատյանի դատարանում սեպտեմբերի 30-ին քննվում էր «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Թաթուլ Թամրազյանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու միջնորդությունը:
Թամրազյանի պաշտպան Մոնիկա Մարգարյանը Aravot.am-ին հայտնեց, որ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը, եւ Թաթուլ Թամրազյանի կալանքը երկու ամսով երկարաձգվել է: Դատարանը մերժել է պաշտպանական կողմի գրավի միջնորդությունը. «Հիմնազուրկ որոշում էր»:
Թաթուլ Թամրազյանը դատական նիստին մասնակցելու ցանկություն չի ունեցել: Մոնիկա Մարգարյանը հավելեց, որ պատրաստվում է բողոքարկել դատարանի որոշումը:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ