Քննչական ծառայությունը անմարդկային վերաբերմունք է ցուցաբերում՝ թույլ չտալով, որ Կարո տեսակցի իր երեխաներին, որոնք պատրաստվում են ուսման նպատակով երկուշաբթի օրը մեկնել արտերկիր։
Միջնորդությունը ներկայացվել է 10 օր առաջ է, ըստ օրենքի դրա պատասխանը պետք է տրվեր ներկայացնելուց 5 օր անց, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի եղել։
Կարո Եղնուկյանը փաստում է, որ քննչական ծառայությունը իր նկատմամբ դրսևորում է խտրական վերաբերմունք, և խստորեն դատապարտում է այս երևույթը։
Հիշեցնենք, որ Եղնուկյանների ընտանիքը 7 տարի առաջ է ԱՄՆ-ից ներգաղթել Հայաստան՝ մշտական բնակության։
Կարդացեք նաև
«Հիմնադիր խորհրդարան»
Այո, խտրական վերաբերմունքի խնդիր կա, հաստատ, Կարո Եղնուկյանի պարագային:
Սակայն այդ խտրական վերաբերմունքը նախ… ձեր, «Հիմնադիր խորհրդարան»ի կողմէ է:
Արդարեւ, իր ձերբակալումէն ի վեր, բնաւ նոյն զօրակցությունը չցուցաբերեցիք իրեն հանդէպ, բաղդատելով մնացեալ ձերբակալվածների համար բարձրացված – հարաբերաբար – աւելի խանդավառ վլվլուկին հետ:
Երբ որ ժամանակն էր մարդուն փողերը օգտագործելու, զինք բառացիօրէն շահագորելու, շա՜տ մօտիկ էիք իրեն: Հիմա որ ինք օգնության կարիքը ունը, հազիւ բերանի ծայրով, մատներու ծայրերով էք միջամտում միայն – հաւանաբար իր հարազատների ճնշումին տակ – :
Օրինակը համար, իր դատական ատեանների ժամանակ, որպէս ցուցարաներ, տեսնում ենք հիմնականօրէն իր ընտանիքի անդամները եւ անձնական բարեկամները:
Քամուած-կիտրոնի-կեղեվի տրամաբանություն, որ ծանոթ է ընդհանրապէս քաղաքական ոլովտում եւ ի մասնաւորի ձեր նման լուսանցքային եւ պատեհապաշտ խմբակցություններում: Հիւթը որ պրծի, կեղեվը կը նետես մէկդի…
Իսկ ժողովրդային հաւելեալ անտարբերությունը – չասելիւ համար կասկածամտությունը… – այս անձի նկատմամբ հետեւանքն է այն իրողությեան որ ինք անցյալի շողշողուն վաստակ չունի, միւսներից ոմանց նման, նաեւ հարուստ է, եւ դեռ՝ դուրսից է եկել, այդ ալ ԱՄՆից…
Ահա, այս է, խնդրո առարկա խտրականության իսկական վերլուծումը: