Վրաստանը, իր բազմադարյա պատմության և արժեքների շնորհիվ կամուրջ է հանդիսանում Եվրոպայի և Ասիայի միջև և իր հատուկ տեղն ունի եվրոպական քաղաքակրթության մեջ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը, հայտարարել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ հանդիպմանը:
«Ձեր հայրենիքի բազմադարյա պատմությունը՝ իր մշակույթով, լեզվով, որն արտահայտվում է ավանդական արժեքներում, բեղմնավոր և հատուկ տեղ է զբաղեցնում եվրոպական քաղաքակրթության մեջ»,- ասել է Պապը:
Հռոմի պապը նշել է, որ իր աշխարհագրական դիրքի շնորհիվ Վրաստանը յուրօրինակ կամուրջ է Եվրոպայի և Ասիայի միջև, որը կապում է ժողովուրդներին և թեթևացնում հարաբերությունները:
Անդրադառնալով 25-ամյա երկրի անկախությանը՝ Ֆրանցիսկոս պապն ասել է, որ Վրաստանն այս տարիներին ընթացքում կարողացել է հիմնել ժողովրդավարական ինստիտուտներ: «Այդ ամենին հասնելու համար վրացի ժողովուրդը ստիպված է եղել զոհաբերություններ անել, բայց քաջությամբ է դա ընդունել, որպեսզի պաշտպանի այդքան բաղձալի ազատությունը»,- ասել է նա:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ