Լրահոս
Օրվա լրահոսը

Հասմիկ Պապյանի նամակը` Ջաղինյանին

Սեպտեմբեր 30,2016 19:30

ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը բաց նամակով դիմել է Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանին` մեծ աղմուկ բարձրացրած «Ամենակարող երգիչը» հաղորդման հետ կապված:

Հիշեցնենք, որ Ջաղինյանը պարզաբանել էր, թե հաղորդման միայն մի եթերն է լինելու ռաբիսին նվիրված, մյուսները նվիրված են լինելու երաժշտական այլ ժանրերի:

Նամակում, մասնավորապես, Պապյանը նշում է. «Առաջին` «ռաբիսը» չի մտնում հայ բնիկ կամ պրոֆեսիոնալ երգարվեստի ժանրերի ցանկի մեջ, առաջացել է օտար խեղիչ ազդեցությունների «յուրացման» արդյունքում, իր մեջ կրում է հայի բնիկ հոգեկերտվածքին ոչ հարիր զգացմունքային ու իմաստային տարրեր և, ըստ այդմ, չի կարող քարոզվել հանրային միջավայրերում: Երկրորդ` ըստ նախագծի` նույն երգիչը, որպեսզի հավակնի «ամենակարողի» կոչման, պետք է կարողանա երգել մի շարք ժանրերով` ռաբիս, ժողովրդական, գուսանական, ջազ…-այս ցանկին դեռ բախտ չունենք հասու լինելու: Սա առավել քան վտանգավոր է, քանի որ, որպես օրենք, երեխան կամ երիտասարդը հակում են ցուցաբերում երգարվեստի որևէ ժանրի նկատմամբ, տարիներ և անդուլ աշխատանք են նվիրում առաջընթացի համար և դրանով, ի վերջո, հասնում են հաջողության, նպաստում մեր երգարվեստի զարգացմանը: Երիտասարդ կատարողին ներշնչել, թե նա կարող է երգել տարբեր ժանրերով, հասնել փառքի, «ամենակարող» կոչվել` ոչ այլ ինչ է, քան սադրանք մեր նոր սերնդի գեղագիտական դաստիարակության, մանկավարժական գիտության և առողջ դատողության նկատմամբ»:

Նամակն ամբողջությամբ` լուսանկարում

14542547_10207503605131858_922371468193042919_o

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930