Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում սեպտեմբերի 29-ին Բելառուսի երաժշտության ակադեմիայում Բելառուսում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր համերգ` նվիրված մեծն երգահան Առնո Բաբաջանյանի ծննդյան 95-ամյակին:
Համերգին ելույթ ունեցավ Բելառուսի Մոլոդեչնո քաղաքի Մ.Օգինսկու անվան քոլեջի սիմֆոնիկ նվագախումբը, որը կատարեց Առնո Բաբաջանյանի և Արամ Խաչատուրյանի ստեղծագործությունները:
Միջոցառմանը ներկա էին Բելառուսի իշխանության ներկայացուցիչներ, երկրում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ու միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Կարդացեք նաև
Համերգի բացմանը ելույթով հանդես եկավ Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը, ով ներկայացրեց մեծանուն հայ կոմպոզիտորի թողած երաժշտական ժառանգությունը:
ՀՀ ԱԳՆ