Ֆրանսիան կարող է ընդունել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Այս մասին, ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, հայտարարել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Աուրելիա Բուշեն:
Պատասխանելով այն հարցին՝ կարող է արդյոք Ֆրանսիան մինչև տարվա վերջ իր մոտ կազմակերպել նախագահների հանդիպում, դեսպանը պատասխանել է, որ պաշտոնական Փարիզը իր դիրքորոշումն արտահայտել է այդ հարցի վերաբերյալ:
«Ֆրանսիան կարող է կազմակերպել նախագահների հանդիպում: Բայց հանդիպման հստակ ժամկետները դեռ հայտնի չեն»,- ասել է նա:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ