Այս գիշեր իր տան մոտ՝ Իսակովի պողոտայում, վնասել են «Սիվիլնեթ» կայքի օպերատոր Սարգիս Խարազյանի մեքենան:
«Ես ասում էի՝ ինձ կվնասեն, մեքենաս կվնասեն: Այնպես չի, որ հանկարծակի եղավ, տեսնելուց ապրումներ չեմ ունեցել, ասեցի՝ վերջը եղավ: Միակ բանն այն էր, որ ես Կասկո պետք է անեի»,- «Ա1+»-ին ասաց օպերատորը:
Սարգիս Խարազյանը վստահ է՝ այս հանցագործությունը կապված է իր մասնագիտական գործունեության հետ, ինքը ակտիվ լուսաբանել է «Սասնա ծռեր»-ի եւ Սարի թաղի դեպքերը
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում: