Լրահոս
Օրվա լրահոսը

Զեկույց. Լուրջ մտահոգություններ կան ՀՀԿ-ի և Բալասանյան դաշինքի կողմից վարչական ռեսուրսների չարաշահման առումով

Սեպտեմբեր 30,2016 18:10

ԳՅՈՒՄՐԻ ԵՎ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԵՐՈՒՄ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ԴԻՏԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակն իրականացրել է Վանաձորի և Գյումրիի ՏԻՄ ընտրությունների երկարաժամկետ մշտադիտարկում:

2016 թվականի հոկտեմբերի 2-ին Գյումրի և Վանաձոր համայնքներում ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախընտրական քարոզարշավն ընդգրկում է 2016 թվականի սեպտեմբերի 9-30-ն ընկած ժամանակահատվածը։ Առաջին անգամ Գյումրիում և Վանաձորում ինքնակառավարման մարմինները ձևավորվում են համամասնական ընտրակարգով։

Գյումրիում առաջադրվել են 10 կուսակցություն և 1 դաշինք, Վանաձորում՝ 8 կուսակցություն։ Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը դիտարկվել է Վանաձորում 3 դիտորդի կողմից և Գյումրիում 4 դիտորդի կողմից:

Գյումրի և Վանաձոր քաղաքներում ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախընտրական քարոզչության դիտարկման արդյունքներից կարելի է եզրակացնել

1.Նախընտրական քարոզչությունը պաշտոնական մեկնարկից հետո գնալով ավելի է թեժացել, որն ուղեկցվել է կուսակցությունների միջև փոխադարձ քննադատությամբ, ընդհուպ մինչև հակաքարոզչական բնույթ կրող հրապարակային ելույթներով,

2.Առաջադրված կուսակցությունների միջև չեն պահպանվել հավասար պայմաններ նախընտրական քարոզչության իրականացման համար, ակնհայտ արտոնյալ պայմաններում է գտնվել Հայաստանի հանրապետական կուսակցությունը և Բալասանյան դաշինքը։

3.Նախընտրական քարոզչության գովազդների, նախընտրական հանդիպումների հրապարակային տարածքներից օգտվելու առավել մեծ հնարավորություն ունեցել են իշխանական կուսակցությունները՝ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, Բալասանյան դաշինքը, հատկապես մարզային և համայնքային ենթակայության հիմնարկություններում հանդիպումների տեսանկյունից։

4.Նախընտրական քարոզչության ընթացքում կուսակցությունների կողմից օգտագործվող ֆինանսական ռեսուրսները վերահսկելի չեն եղել, ընդհուպ նախընտրական շտաբների աշխատակիցների վճարման հարցերում։

5.Լուրջ մտահոգություններ կան ՀՀԿ-ի և Բալասանյան դաշինքի կողմից վարչական ռեսուրսների չարաշահման և ի նպաստ իրենց թեկնածուների օգտագործման առումով։

Զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ 

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930