Տավուշի մարզի սահմանամերձ Բերդի տարածաշրջանը ռազմավարական նշանակություն ունի: Այդ տարածքում տնտեսության հիմնական ճյուղը գյուղատնտեսությունն է: Վերջին տարիներին Բերդի տարածաշրջանում ավելացել են մշակվող հողատարածությունները:
Սակայն գյուղատնտեսության զարգացման համար չարիք են գրեթե ամեն տարի տեղի ունեցող կարկտահարությունները: Գյուղացու աճեցրած բերքն անպաշտպան է բնական տարերքի հանդեպ: Բերդի տարածաշրջանում հակակարկտային կայաններ չկան:
Տարածաշրջանի բնակիչներն այդ կապակցությամբ իրենց մտահոգությունն էին հայտնել սեպտեմբերի 17-ին Տավուշի մարզ այցելած գյուղատնտեսության (այժմ՝ նախկին ) նախարար Սերգո Կարապետյանին: Վերջինս հայտնել էր, որ Բերդի տարածաշրջանում հակակարկտային կայաններ չեն գործում, քանի որ չկան ռադիոլոկացիոն կայաններ, որոնց միջոցով են գործում այդ կայանները:
Հայաստանի անկախացումից հետո, արդեն 25 տարի, սահմանամերձ Բերդի տարածաշրջանում հակակարկտային կայաններ չեն գործարկում:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ