Սեպտեմբերի 30-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ա. Ստեփանյանը քննեց Էրոս Ռամազոտիի երևանյան համերգի տոմսեր գնած քաղաքացիների հայցը, որով նրանք պահանջում են իրենց գնած տոմսերի գումարները վերադարձնել:
Դատավորը հայտնեց, որ «Ֆորպոստարտ Պրոդաքշըն» ընկերության գլխավոր տնօրեն Զառա Մխեյանից դիմում է ստացվել` գործի քննությունը հետաձգելու մասին: Զարինե Մխեյանը խնդրել է հնարավորություն ընձեռել իր ընկերության իրավունքների պաշտպանությունն իրականացնել փաստաբանի միջոցով:
Դատավորը գտավ, որ պատասխանող կողմին պետք է հնարավորություն տրվի ծանոթանալու գործի նյութերին եւ որոշեց եւս մեկ նախնական դատական նիստ հրավիրել` նոյեմբերի 24-ին, ժամը 14:35-ին:
Հավելենք, որ այս գործով դատարան է դիմել 60 քաղաքացի: Իսկ տասը հոգի հայցից հրաժարվել է, քանի որ արդեն ստացել է փոխհատուցում: Այսօրվա նիստում հայտնի դարձավ, որ եւս 9 քաղաքացիներ դատական հայց են ներկայացրել: Հայցվորների պահանջը կազմում է 2 միլիոն 131 հազար դրամ:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ