Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ամենահարուստ պատգամավորների ցուցակը գլխավորում են Գագիկ Ծառուկյանը եւ Սամվել Ալեքսանյանը

Սեպտեմբեր 30,2016 17:19

«ԱԺ մոնիտորինգ» ծրագիրը սեպտեմբերի 30-ին «Մեդիա կենտրոնում» ներկայացրեց իր կատարած դիտարկումը, որի շրջանակներում ուսումնասիրել են 2012 թվականին եւ այս տարի պատգամավորների ներկայացրած հայտարարագրերը եւ համեմատել դրանք:

Փորձագետ Բաբկեն Թունյանը նշեց, թե պետք է հաշվի առնել, որ պատգամավորներն ունեն փոխկապակցված անձինք, սակայն իրենք դա չեն դիտարկել: Նրա խոսքերով՝ որոշ դեպքերում եկամուտների տարբերությունը էական չէ, սակայն կան նաեւ դեպքեր, երբ դրանք էական են, օրինակ՝ Գալուստ Սահակյանը դրամական միջոցներ չի հայտարարագրել, բայց իր կինը մոտավորապես 126 միլիոն դրամ է հայտարարագրել: Բաբկեն Թունյանը ընդգծեց, որ պատգամավորների հետ բոլոր փոխկապակցված անձինք 13 միլիարդ դրամին համարժեք միջոցներ են հայտարարագրել: Մոնիթորինգ իրականացնելիս հաշվի չեն առնվել պատգամավորների արժեթղթերը, անշարժ կամ շարժական գույքերը:

ԱԺ ամենահարուստ պատգամավորները՝ ըստ հայտարարագրերի

1.Գագիկ Ծառուկյան՝ մոտ 16.6 միլիարդ դրամ կամ 34.3 միլիոն դոլար. «Ընդ որում Գագիկ Ծառուկյանի դրամական միջոցները 2015 թվականի ընթացքում կտրուկ պակասել են՝ մոտավորապես 100 միլիոնով, բայց դա չի նշանակում, որ նա այդ չափով աղքատացել է կամ անհաջողության է մատնվել: Դրա փոխարեն աճել են Գագիկ Ծառուկյանի հանձնած փոխառությունները կամ ձեռք բերված արժեթղթերը»:

2.Սամվել Ալեքսանյան`8.8 միլիոն դոլարին համարժեք դրամ. «Սամվել Ալեքսանյանի դեպքում իր կնոջ դրամական միջոցներն ավելի շատ են»

3.Գրիգորի Մարգարյան՝ 5.1 միլիոն դոլարին համարժեք դրամ

Ամենաշատ եկամուտներ ունեցող պատգամավորները

1.Գագիկ Ծառուկյան՝ մոտ 6.3 միլիարդ դրամ եկամուտ
2.Աշոտ Արսենյան՝ 6 միլիարդ դրամ եկամուտ
3.Գուրգեն Արսենյան՝ մոտ 1.8 միլիարդ դրամի եկամուտ
4.Արկադի Համբարձումյան ՝ մոտ 1.2 միլիարդ դրամի եկամուտ
5.Մհեր Սեդրակյան՝ մոտ 337.6 միլիոն դրամի եկամուտ
6.Արայիկ Գրիգորյան՝ մոտ 252.2 միլիոն դրամի եկամուտ
7.Արմեն Մխիթարյան՝ մոտ 240.7 միլիոն դրամի եկամուտ
8.Հերմինե Նաղդալյան ՝ մոտ 226.1 միլիոն դրամի եկամուտ
9.Հակոբ Հակոբյան՝ մոտ 217.2 միլիոն դրամի եկամուտ
10.Մանվել Գրիգորյան՝ մոտ 157.3 միլիոն դրամի եկամուտ

Ազգային ժողովի բոլոր 131 պատգամավորները միասին 2015 թվականի վերջին ունեցել են 12.5 միլիարդ դրամ, 47.7 միլիոն դոլար եւ 15.3 միլիոն եվրո: Իսկ դոլարային արտահայտությամբ՝ մոտ 90 միլիոն դոլար:

Բաբկեն Թունյանը նկատեց, որ ընդհանուր թիվը նվազել է, ինչը նա պայմանավորում է Գագիկ Ծառուկյանի միջոցների նվազման հետ: Նա ընդգծեց, որ բոլոր պատգամավորների մոտ տարեվերջին եկամուտների նվազում է արձանագրվել:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930