Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկայումս կացարանում բնակվում է 98 անօթևան, որոնցից 2-ը Կուբայի և Մարոկկոյի քաղաքացի են

Սեպտեմբեր 30,2016 16:49

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ դեռևս 2011 թվականի դեկտեմբերից քաղաքապետարանը հայ-դանիական «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հիմնադրամի հետ համատեղ ձեռնամուխ է եղել մայրաքաղաքում անօթևանների հաշվառման, հավաքագրման, ժամանակավոր կացարանում տեղավորման և նրանց սոցիալական աջակցության ցուցաբերման ծրագրի իրականացմանը:

Քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության, վարչական շրջանների, հայ-դանիական «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հիմնադրամի համատեղ աշխատանքի արդյունքում 2011 թվականի դեկտեմբերից 2016 թվականի սեպտեմբեր ամիսների ընթացքում, ընդհանուր առմամբ, սոցիալական աջակցություն է ցուցաբերվել թվով 720 անօթևանների, որոնցից 584-ը մայրաքաղաքի տարբեր վայրերից, ինչպես նաև հիվանդանոցներից են տեղափոխվել անօթևանների ժամանակավոր կացարան:

Կատարված աշխատանքների շնորհիվ տարբեր տարիներին հանրային կյանքում ինտեգրվել և ինքնուրույն կյանքի է վերադարձել 246 անօթևան, ևս 10-ը ընտանիք է կազմել և հեռացել կացարանից, մարզեր է տեղափոխվել 11-ը, 96-ը տեղափոխվել է պետական խնամակալական հաստատություններ, 10-ից ավելի անօթևան տեղափոխվել է հոգեբուժական մասնագիտացված հաստատություններ, 45 անօթևան տարբեր հիվանդությունների պատճառով մահացել է հիվանդանոցներում, արտասահմանյան երկրների (ՌԴ, Աֆղանստան, Իրան) քաղաքացի հանդիսացող 7 անօթևան տեղափոխվել է տվյալ երկիր: Կացարան տեղափոխված անօթևանների ընդհանուր թվից 90-ը քրեակատարողական հիմնարկներից ազատ արձակված անձինք են եղել, որոնցից 5-ը գտնվում էին հետախուզման մեջ՝ կալանավորվել են: Անօթևանների ընդհանուր թվից 150-ը հաշմանդամներ են եղել:

Կացարանում վերականգնվել են 155 անօթևանների անձը հաստատող փաստաթղթերը, լուծվել են 26 անօթևանների թոշակավորման խնդիրները:

Ներկայումս կացարանում բնակվում է 98 անօթևան, որոնցից 2-ը Կուբայի և Մարոկկոյի քաղաքացի են: Կացարանի աշխատունակ 35 անօթևան աշխատում է տարբեր ոլորտներում:

2014 թվականի հունվարից՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով վերը նշված կացարանին է միավորվել նաև թիվ 1 տուն-ինտերնատում գործող «Անօթևանների ժամանակավոր կացարան» պետական հաստատությունը, և քաղաքապետարանը աշխատանքները շարունակում է նախարարության, «Կոֆոեդ» հիմնադրամի և ոստիկանության հետ համագործակցության շրջանակներում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930