Լողի հայկական դաշնության կազմակերպած ավանդական այս մրցմանը մասնակցեցին 11 ակումբների շուրջ 120 ավագ՝ 2000/2003 թթ. եւ կրտսեր՝ 2004 թ. եւ ավելի փոքր տարիքի պատանիներ:
Մասնակիցները պայքարեցին բոլոր լողաոճերում: Իրենց տարիքային խմբերում հաղթող դարձան. կրտսերներ՝ Արծվիկ Ավետիսյանը, Հրաչյա Շահինյանը, Սյուզաննա Գրիգորյանը, Գրիգոր Գրիգորյանը, Եվա Կարապետյանը, Ալեքս Պոպովը, ավագներ՝ Վարսենիկ Մանուչարյանը, Արմեն Պողոսյանը, Էլեն Եսայանը, Լեւոն Խաչատրյանը, Բարդի Պաղդասարյանը, Լեւոն Վարդանյանը եւ Շանթ Դարբինյանը:
Թիմային պայքարում առաջին տեղ գրավեցին. 4×50 մետր ազատ փոխանցալող, աղջիկներ՝ «Գոլդ Ջիմ» ակումբ, տղաներ՝ Դավիթ Համբարձումյանի անվան ՄԴ, 4×50 մետր համալիր փոխանցալող, աղջիկներ՝ DDD ակումբ, տղաներ՝ «Ակվալենդ» ակումբ:
Բոլոր հաղթողներին եւ մրցանակակիրներին հանձնվեցին մեդալներ եւ հավաստագրեր, իսկ թիմային հաղթողները պարգեւատրվեցին նաեւ Գյումրիի քաղաքապետի գավաթներով:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ