«Վերջին երկու տարում ձկնաբուծության ոլորտի առողջացման, ռազմավարական գործառույթների իրականացման առումով ոչ մի քայլ չի կատարվել: Պետական աջակցություն չենք ունեցել, իսկ բարձրացված հարցերը մնացել են հենց այնպես՝ անպատասխան»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց հայ ձկնարտադրողների միության նախագահ Արթուր Աթոյանը:
Ձկնաբույծները Գյուղատնտեսության նախարարությանն ուղղել են 18 գրություն, որոնց եթե պատասխանվել են, ապա՝ ոչ ըստ էության, ասում է Աթոյանը. «Ոլորտը բարձիթողի վիճակում է, խնդիրներն ավելի են բարդացել: Երկու տարի խոսում ենք ներքին շուկայի ջախջախված և, արտաքին շուկայում՝ մեր ձկնամթերքի մրցակցությունից դուրս գտնվելու մասին, բայց ոչ մի բան չի արվում դրա կարգավորման համար»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում