Լրահոս
Օրվա լրահոսը

«Գցել եք դարակների մեջ, փոշին լավ նստել է, հետո հիշել եք, բերել եք». Փոստանջյանի նախագիծը մերժեցին

Սեպտեմբեր 30,2016 14:40

«Ես կողմ եմ: Ավելին՝ ես կողմ եմ եղել նաեւ 2013-ին ԱԺ Ներքին գործերի պաշտպանության, ազգային անվտանգության հանձնաժողովում բանակում զինծառայողներ սպանությունների գործերով լսումներ կատարելու համար: Ցավոք, այդ հանձնաժողովը չի ընդառաջել, լսումներ չեն ձեռնարկել: Ես կողմ եմ գաղափարին»,- այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն այսպես ներկայացրեց, թե ինքը կողմ է, որ Զարուհի Փոստանջյանի նախագիծն անցնի, ուղղակի իրավաբանորեն ճիշտ նախագիծ չի:

Հիշեցնենք, որ Զարուհի Փոստանջյաննն առաջարկել էր Մահացած զինծառայողներ գործերը բացահայտելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծել: 

ՀՀԿ պատգամավոր Վահրամ Մկրտչյանը հորդորեց տիկին Փոստանջյանին, որ նախագծով մարդկանց վիշտը չշահարկի եւ էժանագին դիվիդենտներ շահի. «Նախագծի հեղինակը, հակառակ դեպքում, կարող էր բոլոր առաջարկությունները, որոնք արվել էին նախորդ քննարկման ժամանակ, ընդուներ: Բանակում կան թերություններ, բայց դա  ոչ մեկին իրավունք չի տալիս հանիրավի շահարկել եւ էժանագին հեղինակություն ձեռք բերել»:

gagik-jhangiryan_tigran-urikhanyan

Վահրամ Մկրտչյանն ասաց, որ ինքն էլ չի կարող կողմ քվեարկել նախագծին:

Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի խոսքերով՝ «Իմ խորին համոզմամբ, դուք՝ որպես Զարուհի Փոստանջյան, եթե ցանկություն ունեք այս գործերի հետ կապված գործընթաց սկսել եւ տանել առաջ, շատ ավելի մեծ գործ կանեք, քան թե հանձնաժողովը: Չկա մի գործառույթ, որ կարող է իրականացնել ժամանակավոր հանձնաժողովը եւ չի կարող իրականացնել ԱԺ պատգամավորը, առավել եւս՝ Զարուհի Փոստանջյան անձը: Ես չէի ուզենա սա քաղաքական կամ այլ շահարկման առիթ դարձնել: Այս փաստաթուղթն անհարգալից վերաբերմունք է այստեղ նստած յուրաքանչյուր ձեր գործընկերոջ նկատմամբ: Գցել եք դարակների մեջ, փոշին լավ վրան նստել է, հետո հիշել եք, բերել եք շրջանառության մեջ եք դրել: Կներեք, նման ձեւով ուղղակի չեն վարվում»:

Զարուհի Փոստանջյանը հակադարձեց. «Այդ փոշին որ դրել է՝ ձեր տեղեկանքի վրա է դրվել: Ոչ թե մեկ օրվա, մեկ ամսվա, այլ տասնյակ տարիների փոշի է, որովհետեւ կան գործեր, որոնք անցել են 10 տարի եւ քննության առարկա  չեն դարձել, մնացել են չբացահայտված»:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նախագիծը հանձնաժողովը դրեց քվեարկության եւ մերժեց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Hakob M. says:

    https://www.aravot.am/2016/09/30/810787/ Խորհրդարանի պետաիրավական հանձնաժողովում խծկված անդամների, հատկապես խարդախ գագիկ ջահանգիրյանն, իհարկե կխոչընդհոտեն անմեղ մարդկանց ազատազրկման, Զարուհի Փոստանջյանի կողմից առաջ քաշած օրենսդրական նախաձեռնության նախագծի քննարկմանը … Չէ որ հենց իրենք են ժամանակին եղել այդ հանցագործությունների գլխավոր դերակատարները..

  2. Hakob M. says:

    https://www.youtube.com/watch?v=9mXu3BV-SH4&feature=shareh «Անգրագետը դո՛ւք եք». վեճ՝ ԱԺ-ում, Ջհանգիրյանը Փոստանջյանին հոգեկան անհավասարակշիռ է որակում

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930