Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Բեգլարյանի եւ Գագիկ Խաչատրյանի պաշտոնանկությամբ ՀՀԿ-ն չի՞ տրոհվի (Տեսանյութ)

Սեպտեմբեր 30,2016 13:22

«Կառավարության կազմի փոփոխությունները չեն նշանակում, որ մեր գործընկերները փոփոխությունների են ենթարկում իրենց հայացքները, ՀՀԿ-ն մեծ թիմ է՝ երկար պատմություն ունեցող, մենք օբյեկտիվորեն շատ մեծ ներկապնակ ունենք եւ այդ ներկապնակում պետք է լինեն փոփոխությունները: Սակայն դա չի նշանակում, որ ՀՀԿ-ն պատրաստ է տրոհման: Քաղաքական որոշումները մեզ համար վերջնական են: Կատարման ենթակա ու այս առումով որեւէ ներքին խմորում ՀՀԿ-ին չի սպառնում»,-«Սպուտնիկ-Արմենիա» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը`հակադարձելով հարցին`կառավարության փոփոխությունների համատեքստում չվերանշանակվեցին այն նախարարները, որոնք առանցքային նշանակություն ունեն քաղաքականության մեջ. ինչպե՞ս կարող է դա անդրադառնալ քաղաքական հետագա վերադասավորումների վրա: Խոսքը Գագիկ Խաչատրյանի, Գագիկ Բեգլարյանի մասին է:

Արտակ Զաքարյանը խոսեց նաեւ արտաքին քաղաքական խնդիրներից: Այսօր ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել էր, որ ԼՂՀ հակամարտության լուծումն այսօր տեսանելի չէ: Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ձգձգվող հանդիպմանն էլ ,Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը երեկ ասել էր, որ ԵԱՀԿ Մինսկի համանախագահների տարածաշրջան առաջիկա այցից հետո, Երեւանում եւ Բաքվում տեղի ունեցածի հանրագումարում կորոշվեն նախագահների հանդիպման մանրամասները: Ինչո՞ւ չի ստացվում նախագահների հանդիպումը`հետաքրքրվեց լրագրողներից մեկը` նկատելով, որ խնդրի կարգավորման բանակցությունները, փաստորեն, փակուղում են, թեեւ Արտակ Զաքարյանը օրերս հակառակն էր պնդել:

Արտակ Զաքարյանը վերահաստատեց իր կարծիքը. «Բանակցությունները փակուղում չեն: Ադրբեջանական կողմից միգուցե, բայց մեզ համար գոյություն ունի լուծում եւ մեզ համար դա ամենախաղաղ ու ամենակարճ ճանապարհն է: Դա ԼՂՀ-ի ինքնորոշման ճանապարհն է»:

Այլ մանրամասները` տեսանյութում

Ինչ վերաբերում է Սարգսյան-Ալիեւ ձգձգվող հանդիպմանը, Արտակ Զաքարյանն ասաց. «Նախագահների հանդիպում տեղի կունենա, երբ հնարավոր կլինի օրակարգերը համաձայնեցնել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930